ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ
1. Քաղաքի կենտրանական փողոցում նշած պետք է լինե՞ն, թե՝ ոչ հատուկ գոտիներ (այսպես կոչված՝BusLane), որտեղով կերթևեկի միայն հասարակական տրանսպորտը: Նշումներ

2016 թվականին Կրիայի լճի շրջադարձից մինչև Վակեի զբոսայգին, Գորգասալիի փողոցում և Աղմաշենելու պողոտայում գծվեցին զոլեր հասարակական տրանսպորտի համար: Այդ հատուկ գոտով երթևեկելու իրավունք է վերապահվում միայն հասարակական տրանսպորտին, այլ տրանսպորտի համար տեղաշարժը սահմանափակ է:

2. Պետք Է լինի սեփականաշնորհա՞ծ, թե՝ ոչ հասարակական տրանսպորտը (երթուղային ավտոբուսը և միկրոավտոբուսը): Նշումներ

Սեփականաշնորհում նշանակում է պետական սեփականության փոխանցում մասնավոր տիրապետության ներքո: Ընդունված է, որ սեփականաշնորհումն ավելի արդյունավետ է դարձնում ընկերության աշխատանքը:

Թբիլիսիում ողջ հասարակական տրանսպորտը, բացի երթուղային միկրոավտոբուսներից, գտնվում է պետության իշխանության ներքո:   ՍՊԸ «Թբիլիսիս միկրոավտոբուսին», որը հիմնադրվեց  2011 թվականին, իրականացնում է Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից հայտարարած մրցույթում հաղթանակած չորս ընկերության՝   ՍՊԸ «Թբիլ լայնի»,  ՍՊԸ «Կապիտալ գրուպի»,  ՍՊԸ «Փաբլիք քարի» և ՍՊԸ «Թբիլ քարի» ղեկավարումը:  Նշված ընկերությունները քսան տարվա ժամկետով ձեռք են բերել Թբիլիսիի վարչական սահմաններում ուղևորների տեղափոխման իրավունք:

3. Պետք է արգելվի՞ քաղաքում երթուղային միկրոավտոբուսներով ուղևորների տեղափումը, թե՝ ոչ:
4. Հասարակական տրանսպորտով երթևեկելը պետք է լինի բոլորի համար անվճա՞ր, թե՝ ոչ:
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
5. Պետք է բարդացվի՞ բարձրահարկ շենքերի շինարարության իրավունքի ընձեռման գործընթացը, թե՝ ոչ:
6. Պետք է վերացվե՞ն, թե՝ ոչ հետիոտների համար նախատեսած մետաղյա վերգետնյա անցումային կամուրջները:
7. Մասնավոր ընկերությունների ձեռքի՞ն պետք է լինի քաղաքի տրանսպորտային միջոցների կայանման գործողության իրավունքը, թե՝ ոչ: Նշումներ

Թբիլիսիում տրանսպորտային միջոցների կայանման  գործողությունը 2007 թվականից իրականացնում է  ՍՊԸ  «Սի-տի պարկ»   մասնավոր ընկերությունը:

8. Պետք է ֆինանսավորվե՞ն, թե՝ ոչ քաղաքի բյուջեից Թբիլիսոբան և Նոր տարվա տոները նշող միջոցառումները:Նշումներ

2016 թվականի Նոր տարվա միջոցառման համար Թբիլիսիի քաղաքապետարանի բյուջեից հատկացվեց մոտ 3 միլիոն լարի, իսկ Թբիլիսոբայի միջոցառման համար՝ մոտ 2 միլիոն լարի:  

9. Պետք է վերացվե՞ն, թե՝ ոչ մայթերին հատկացված կայանման տեղերը:
10. Համամի՞տ եք, թե՝ ոչ կենդանաբանական այգու Թբիլիսյան ծովին հարակից տարածք տեղափոխման հետ:
11. Պետք է կառուցվի՞, թե՝ ոչ «Պանորամա Թբիլիսին (Թբիլիսի համայնապատկերը)»:Նշումներ

 

«Պանորամա Թբիլիսին» Բիձինա Իվանիշվիլու կողմից հիմնադրված «համաներդրողների հիմնադրամի» կողմից նախաձեռնած նախագիծ է, որը ենթադրում է Սոլոլակի բարձրավանդակում հյուրանոցների, իսկ Էրեկլեի և Ազատության հրապարակներում բիզնես կենտրնների կառուցում: Նշված թաղամասերը միմյանց հետ կկապնվեն ճոպանուղով: Քաղաքի կենտրոնում և նրա ծայրամասերում պլանավորվում է    1800 ավտոմոբիլի համար նախատեսած ստորգետնյա կայանատեղի: Նախագծի նախնական ընդհանուր բյուջեն գերազանցում է կես միլիարդ դոլլարը:

Բնակչության մի մասը նախագծի նկատմամբ ընդդիմություն  արտահայտեց, քանի որ, նրանց կարծիքով, «Պանորամա Թբիլիսին» կխեղաթյուրի քաղաքի տեսքը:

12. Պետք է արգելվի՞, թե՝ ոչ Կոտե Ափխազի (նախկին Լեսելիձեի) փողոցում ավտոտրանսպորտի երթևեկությունը, որպեսզի հետիոտնի, ընդ որում զբոսաշրջիկների համար ավելի մեծ տարածք ազատվի:
13. Համամի՞տ եք, թե՝ ոչ պուրակների/այգիների սեփականաշնորհմանը:
14. Ձիարշվարանի տարածքը պետք է լինի՞ սեփականաշնորհած, թե՝ ոչ:
Սոցիալ-տնտեսական հարցեր
15. Բոլոր սոցիալապես անապահով անձիք պետք է կարողանա՞ն, թե ոչ օգտվել անվճար համայնքային ճաշարանների ծառայությունից:Նշումներ

2016 թվականին անվճար համայնքային ճաշարանների համար Թբիլիսիի բյուջեից  ծախսվել է մոտ 14.5 միլիոն լարի: Նշված ծառայությունից կարող են օգտվել միայն սոցիալապես անապահով անձիք:   2016 թվականին  մոտ  36 հազար մարդ օգտվեց այս ծառայությունից, սակայն պարզվեց, որ այդ գումարը բավական չէր, որպեսզի բոլոր ցանկացողները բավարարվեին: Շուրջ 5 հազար սոցիալապես անապահով անձ հայտնվեց սպասողների շարքում:  

16. Պետությունն ամբողջովի՞ն պետք է փակի նախադպրոցական տարիքի բոլոր երեխաների կրթության ծախսերը, թե՝ ոչ:Նշումներ

Այժմ թբիլիսիի բյուջեից լրիվությամբ ֆինանսավորվում է միայն հանրային հաստատություններում գրանցված նախադպրոցական տարիքի երեխաների կրթության ծախսերը:   2017 թվականին Թբիլիսիի բյուջեից այդ նպատակով շուրջ 95 միլիոն լարի է հատկացված:

17. Կառավարությունը պետք է արգելի՞, թե՝ ոչ տարերային փողոցային առևտուրը:
18. Քաղաքի բյուջեից պետք է ֆինանսավորվե՞ն մասնագիտական սպորտային ակումբները (օրինակ՝ ֆուտբոլի, բասկետբոլի, ռեգբիի ակումբները):Նշումներ

Մասնագիտացված սպորտային ակումբն այժմ քաղաք Թբիլիսիի բյուջեից չի ֆինանսավորվում:

19. Քաղաքի բյուջեից պետք է ֆինանսավորվի՞, թե՝ ոչ սոցիալական կացարանների շինարարությունը: Նշումներ

Անօթևանների համար այժմ Վրաստանում գործում է 3 սոցիալական կացարան, որից օգտվում է 77 ընտանիք: Միաժամանակ  ընթանում է ընտանիքների վերաբնակեցում նոր սոցիալական կացարան, որը նախատեսված է 75 ընտանիքի համար:  

Այսպես նաև, քաղաք Թբիլիսիի քաղաքապետարանի և  ՍՊԸ «RSP-40»-ի միջև 2014 թվականի դեկտեմբերի 12-ին ձևակերպվեց պայմանագիր,   որի համաձայն ընկերությունը Թբիլիսիում, Մեծ Լիլո գյուղում իրականացրեց անօթևանների համար նախատեսած կացարանների շինարարական աշխատանքներ:

Նշված աշխատանքների արժեքը կազմեց մոտ   1.5 միլիոն լարի:

20. Քաղաքի բյուջեից պետք է ֆինանսավորվե՞ն կրոնական կազմակերպությունները, թե՝ ոչ:Նշումներ

2016 թվականին Թբիլիսիի բյուջեից կրոնական կազմակերպություններին հատկացվեց մոտավորապես
1.5 միլիոն լարի (շինարարական և բարեկարգման աշխատանքներ, շինարարական նյութերի ձեռքբերում):