նախագծի մասին

Chemikhma.ge-ն «Միջազգային թափանցիկություն՝ Վրաստան»-ի կողմից ստեղծած կայքէջ է, որի նպատակն է օգնել Վրաստանի քաղաքացիներին   2017 թվականի Թբիլիսիի քաղաքպետի ընտրությունների ժամանակ կատարելու իրենց համար ցանկալի ընտրություն: 


Կայքէջում տեղադրված է հատուկ հարցաշար, որը կազմված է հանրային քաղաքականության հետ կապված   20 փակ հարցից: Այսպես նաև տրված է այդ հարցերին վերաբերող Վրաստանում գործող 6* հիմնական քաղաքական կուսակցության պատասխանները: 

Ընտրողն ունի նույն հարցաթերթը լրացնելու հնարավորություն, որը կօգնի կողմնորոշվել, թե իր տեսակետը Թբիլիսիի քաղաքապետի որ թեկնածուի  տեսակետին է  առավել համապատախանում:  Բոլոր հարցերին պատասխանելուց հետո կայքէջը օգտագործողին ցույց կտա արդյունքը, թե  Թբիլիսիի քաղաքապետի որ թեկնածուի հետ քանի տոկոսանոց համընկնելիություն ունի:  Տոկոսային համընկնելիությունը հաշվվում է հետևյալ կերպ՝ եթե կոնկրետ հարցի վերաբերյալ կայքէջի օգտագործողի և Թբիլիսիի քաղաքապետի   թեկնածուի պատասխանները բացարձակապես նույնն են, այդ հարցից  թեկնածուին կտրվի  100%: Եթե ընտրողի և Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուի պատասխանները լրիվությամբ չեն համընկնում, սակայն նման են,   քաղաքապետի թեկնածուին տրվում է   75%, իսկ այն դեպքում, երբ ընտրողի և   քաղաքապետի թեկնածուի պատասխանները նշանակալիորեն տարբերվում են միմյանցից, թեկնածուին տրվում է  0 % : Օրինակ, վերցնենք հետևյալ հարցը և դրա ենթադրյալ պատասխանները.

Կառավարությունը պետք է արգելի՞ , թե ոչ տարերային փողոցային առևտուրը:

ա ) Այո

բ ) Ոչ

գ )   Այո, միայն  այն դեպքում, եթե առևտրականները համաձայնեն տեղափոխվել այլընտրանքային տարածք: 

Ենթադրենք քաղաքապետի թեկնածուն այդ հարցին պատասխանել է «ա» (այո): Եթե կայքէջի օգտագործողը նույն հարցին նմանապես կպատասխանի՝ «ա», այդ հարցում նա   թեկնածուի հետ կունենա  100% - անոց համընկնելիություն: Եթե ընտրողի պատախանը, օրինակ, կլինի «գ» (Այո, միայն  այն դեպքում, եթե առևտրականները համաձայնեն տեղափոխվել այլընտրանքային տարածք), դա նշանակում է, որ իր և թեկնածուի կարծիքները ոչ լիարժեք, սակայն մասամբ համընկնում են, քանի որ երկուսն էլ համամիտ են տարերային փողոցային առևտրի արգելմանը: Այս դեպքում ընտրողի համընկնելիությունը թեկնածուի հետ կլինի  75%, իսկ եթե ընտրողը կասի «բ» (ոչ),   պատասխանների համընկնելիությունը կլինի  0% :

Հարցաթերթը լրիվությամբ լրացնելուց հետո բոլոր հարցերի արդյունքները գումարվում են և ստացված թիվը բաժանվում է  20-ի, այսինքն՝ հարցերի քանակին, որի արդյունքում հաշվվում է միջին տոկոսային համընկնելիությունը կայքէջի օգտագործողի և քաղաքապետի յուրաքանչյուր թեկնածուի միջև.


Այսպես նաև, տրված է Թբիլիսիի քաղաքապետի 6 թեկնածուների պատասխանները.

 

  • Ալեքսանդր Էլիսաշվիլի՝ Նախաձեռնող խումբ
  • Գիորգի Վաշաձե՝ ընտրական բլոկ «Գիորգի Վաշաձե՝ Նոր Վրաստան միավորում»  
  • Կախա Կուկավա՝ ընտրական բլոկ «Դիմիտրի Լորթքիփանիձե, Կախա Կուկավա՝ Ժողովրդավարական շարժում՝ Ազատ Վրաստան»   
  • Զաալ Ուդումաշվիլի՝  ընտրական բլոկ «Միասնական ազգային շարժում»  
  • Թենգիզ Շերգելաշվիլի՝ «Ձեր շարժումը»  
  • Էլենե Խոշտարիա՝ ընտրական բլոկ «Բաքրաձե, Ուգուլավա՝ Եվրոպական Վրաստան»  


Հարցաշարն ուղարկվեց նաև 3 թեկնածուի՝ Իրմա Ինաշվիլուն, Կախա Կալաձե և Գիորգի Գուգավային, որոնք չպատասխանեցին: