Թեկնածուի պատասխանները

Գիորգի Վաշաձե

ընտրական բլոկ «Գիորգի Վաշաձե՝ Նոր Վրաստան միավորում»

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ

  1. 1. Քաղաքի կենտրանական փողոցում նշած պետք է լինե՞ն, թե՝ ոչ հատուկ գոտիներ (այսպես կոչված՝BusLane), որտեղով կերթևեկի միայն հասարակական տրանսպորտը: Այո
  2. 2. Պետք Է լինի սեփականաշնորհա՞ծ, թե՝ ոչ հասարակական տրանսպորտը (երթուղային ավտոբուսը և միկրոավտոբուսը): Այո, սակայն միայն երթուղային միկրոավտոբուսները և ոչ թե ավտոբուսները
  3. 3. Պետք է արգելվի՞ քաղաքում երթուղային միկրոավտոբուսներով ուղևորների տեղափումը, թե՝ ոչ: Ոչ, սակայն պետք է նվազի երթուղիների և, համապատասխանաբար, միկրոավտոբուսների քանակը: Դրանք բազմաթիվ տրանսպորտային հանգույցներում պետք է կատարեն ուղևորների տեղափոխում միայն կարճ տարածության վրա:
  4. 4. Հասարակական տրանսպորտով երթևեկելը պետք է լինի բոլորի համար անվճա՞ր, թե՝ ոչ: Ոչ միայն սոցիալապես անապահովների, այլև նաև ուսանողների և այլ խոցելի խմբերի համար պետք է լինի գների զիջում:

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

  1. 5. Պետք է բարդացվի՞ բարձրահարկ շենքերի շինարարության իրավունքի ընձեռման գործընթացը, թե՝ ոչ: Այո, Կենտրոնական թաղամասերում պետք է բարդացվի, իսկ արվարձաններում պարզեցվի, կամ մնա նույնը:
  2. 6. Պետք է վերացվե՞ն, թե՝ ոչ հետիոտների համար նախատեսած մետաղյա վերգետնյա անցումային կամուրջները: Ոչ
  3. 7. Մասնավոր ընկերությունների ձեռքի՞ն պետք է լինի քաղաքի տրանսպորտային միջոցների կայանման գործողության իրավունքը, թե՝ ոչ: Այո, սակայն ի տարբերություն այժմվանից, այլ պայմաններով և պարտականությամբ:
  4. 8. Պետք է ֆինանսավորվե՞ն, թե՝ ոչ քաղաքի բյուջեից Թբիլիսոբան և Նոր տարվա տոները նշող միջոցառումները: Այո
  5. 9. Պետք է վերացվե՞ն, թե՝ ոչ մայթերին հատկացված կայանման տեղերը: Այո
  6. 10. Համամի՞տ եք, թե՝ ոչ կենդանաբանական այգու Թբիլիսյան ծովին հարակից տարածք տեղափոխման հետ: Այո
  7. 11. Պետք է կառուցվի՞, թե՝ ոչ «Պանորամա Թբիլիսին (Թբիլիսի համայնապատկերը)»: Ոչ
  8. 12. Պետք է արգելվի՞, թե՝ ոչ Կոտե Ափխազի (նախկին Լեսելիձեի) փողոցում ավտոտրանսպորտի երթևեկությունը, որպեսզի հետիոտնի, ընդ որում զբոսաշրջիկների համար ավելի մեծ տարածք ազատվի: Այո
  9. 13. Համամի՞տ եք, թե՝ ոչ պուրակների/այգիների սեփականաշնորհմանը: Ոչ
  10. 14. Ձիարշվարանի տարածքը պետք է լինի՞ սեփականաշնորհած, թե՝ ոչ: Ոչ